Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Դրօշակ» պաշտոնաթերթի նախկին խմբագիր, Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս Կարեն Խանլարյանը գրում է․
Բերձորը հայկական է, չկասկածե՛ք
Կան հայ մարդիք, ովքեր հարցականի տակ են տարել ու դեռ տանում են՝ Կուր գետի աջափնյա տարածքների՝ Գանձակից մինչև Պարթավ (Բարդա) և մինչև Փայտակարան (Բեյլագան) շրջանների հայապատկանությունը։ Խոսքս ուղղված չէ նրանց։ Նրանք թող զբաղվեն իրենց պատվիրատուներով։
Խոսքս ուղղում եմ հայ երիտասարդությանը․ իմացէ՛ք, որ պատմական Կուր (Կուրոս) գետը Հայաստանի արևելյան սահմանագիծն է։ Չխաբվե՛ք հանկարծ Թուրքիա-Ադրբեջանական պատմաշինության մեքենային ծառայող գործիչների տարածած անհեթեթ ստերին։ Չկասկածե՛ք երբևէ, որ Բերձորը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որն ունի առնվազն 2800 ամյա պատմություն, և որի մասին վկայել են իսլամ պատմիչ-աշխարհագիրներն անգամ։
Ահա երկու կարևոր վկայություն․ Սիրիացի Իբն-ալ-Ադիմը (1192-1262թթ․) և Տրիպոլիցի (Լիբիա) Իբն-ալ-Մենզուրը (1233-1312թթ․), իրենց առանձին աշխատություններում, բառացիորեն գրել են հետևյալը․
«Հայաստանի քաղաքաներից Բերդեի շրջաններից է՝ Բերդեյջը»։
ԲԵՐԴԵ-ն նույն ինքը՝ հայկական Պարթավն է (Բարդա)։ Իսկ ԲԵՐԴԵՅՋ բառակապացությունը պարունակում է ԴԵՅՋ բառը, որը պարսկերեն ԴԵԺ (բերդ) բառի արաբերեն է։ Այսպիսով Բերդեյջը նշանակում է՝ կա՛մ Բերձոր (Բերդձոր) կա՛մ էլ՝ Բերդաձոր, որի վարչական տարածքում, ամենայնդեպս, ընդգրկաված է հայապատկան Բերձորն, իր քարանձավների հնամյա սեպագիր արձանագրություններով․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը